Թրամփը Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակում կարող է ՌԴ այցելել. Լավրով

17:35   11 Դեկտեմբեր 2019    410

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ՌԴ ԱԳ նախարարը մասնավորապես ասել է.

«Սպիտակ տանը կայացավ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը, որն անցավ, կարծում եմ, փոխըմբռնման մթնոլորտում»:

Նրա խոսքերով՝ հանդիպմանը շոշափվել են ռազմավարական կայունության և սպառազինության վերահսկողության վերաբերյալ հարցեր, կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Պարսից ծոցում ճգնաժամի վերացնման ուղղությամբ:

Լավրովն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Հաղթանակի օրվան նվիրված 75-րդ տարեդարձի կապակցությամբ Ռուսաստան այցելելու մասին առաջարկը:

«Նախագահ Պուտինն այս տարվա հունիսին G20-ի շրջանակում Ճապոնիայում կայացած հանդիպման ժամանակ նախագահ Թրամփին հրավիրել է Հաղթանակի օրվա տոնակատարություններին, որ կկայանա հաջորդ տարվա մայիսի 9-ին՝ Մոսկվայում»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները