Ինչպե՞ս է անցել Լավրովի հետ հանդիպումը` ըստ Թրամփի

17:57   11 Դեկտեմբեր 2019    329

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը որակել է «շատ լավ» և ապագայում ակնկալում է երկխոսության շարունակություն.

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա գրել է «Թվիթերի» իր էջում:

«Հենց նոր շատ լավ հանդիպում անցկացրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ պատվիրակության անդամների հետ: Շատ թեմաներ քննարկեցինք, այդ թվում՝ առևտուր, Իրան, Հյուսիսային Կորեա, միջուկային զենքի վերահսկողություն, ընտրություններին միջամտությունը: Սպասում եմ մեր երկխոսության շարունակությանը ապագայում»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը:

Հիշեցնենք, դեկտեմբերի 10-ին Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:

ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ զրույցն անցել է փոխըմբռնման մթնոլորտում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները