Xiaomi-ն 5G ստանդարտի ֆլագման սմարթֆոն Է ներկայացրել

18:23   11 Դեկտեմբեր 2019    288

Xiaomi չինական ընկերությունը ներկայացրել է Redmi K30 հեռախոսը՝ իր առաջին սմարթֆոնը, որն ունի կապի հինգերորդ սերնդի ստանդարտ (5G):

Այդ մասին դեկտեմբերի 10-ին ասված Է Weibo սոցիալական ցանցում արտադրողի էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Xiaomi նոր սմարթֆոնը կարող է տվյալները փոխանցել վայրկյանում մինչեւ 3,7 գիգաբիթ արագությամբ: Ընկերությունը հայտնել է, որ թողարկվելու է նաև պարզեցված մոդել, որն աշխատելու է միայն չորրորդ սերնդի ցանցերում: Redmi K30-ը հանդերձված է 6,67 դյույմ (շուրջ 17 սանտիմետր) անկյունագծով դիսփլեյով՝ Full HD+ լուծաչափով:

Էկրանի նորացման հաճախությունը կազմում է 120 Գց: Երկու ֆրոնտալ խցիկներն ունեն 20 և 2 մեգապիքսել լուծաչափ: Հետևի կողմում տեղակայված է չորս խցիկ. հիմնականը՝ (Sony IMX686) 64 մեգապիքսել լուծաչափով, ինչպես նաև լրացուցիչ մոդուլներ 8, 5 և 2 մեգապիքսել լուծաչափով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Xiaomi   5G  


Վերնագիրի այլ պիտակները