Իրաքում բողոքների մեկ ամսվա ընթացքում առնվազն 170 մարդ Է զոհվել. ՄԱԿ

17:52   11 Դեկտեմբեր 2019    368

Նոյեմբերի 5-ից մինչեւ դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակաշրջանում Իրաքում շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում սպանվել Է առնվազն 170 մարդ, վերքեր Է ստացել 2264 հոգի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է Իրաքում օգնության ցուցաբերման ՄԱԿ-ի առաքելության մարդու իրավունքների գրասենյակի զեկույցում, որը հրապարակվել Է դեկտեմբերի 11-ին:

«Այս տվյալները պետք Է դիտարկվեն որպես նախնական: Ի տարբերություն նախորդ պրակտիկայի, Իրաքի կառավարությունը ՄԱԿ-ի առաքելությանը թույլ չի տվել հիվանդանոցներից պաշտոնական տվյալներ ստանալ ցույցերի ընթացքում տուժածների վերաբերյալ կամ հիվանդանոցներ այցելել նրանց հարցման համար»,-նշվում Է փաստաթղթում:

Իսկ ընդամենը հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակաշրջանում Իրաքում սպանվել Է առնվազն 414 մարդ, վերքեր Է ստացել 8758 հոգի, այդ թվում՝ ոստիկանության ներկայացուցիչներ: Ընդսմին թեթեւ վիրավորումներից, ներառյալ արցունքաբեր գազից թունավորումը, տուժածների թվաքանակը կարող Է հասնել 19 հազարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները