ԱՄՆ-ում սենատորն արգելափակել Է ընտրություններին միջամտելու համար պատժամիջոցների մասին բանաձեւը

20:53   11 Դեկտեմբեր 2019    350

Հանրապետական սենատոր Մայք Քրափոն արգելափակել Է դեմոկրատների փորձն ընդունելու բանաձեւ, որը նախագահին պարտավորեցնում Է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի եւ այլ երկրների կառավարությունների դեմ ԱՄՆ-ի ընտրություններին նրանց միջամտության փաստի հաստատման դեպքում:

Այդ մասին հայտնել Է The Hill-ը: Քրափոն, որը գլխավորում Է ԱՄՆ-ի Սենատի բանկային, բնակարանային եւ քաղաքային գործերի կոմիտեն, որն իրավասություն ունի պատժամիջոցների նկատմամբ, նշել Է, որ Կոնգրեսի վերին պալատն արդեն 2017 թվականին ընդունել Է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների օրենք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես կարծում եմ, որ նախագահ Թրամփը, հավանաբար, ավելի շատ պատժամիջոցներ Է դրել ռուսների վրա, քան մեր պատմության մեջ ցանկացած այլ նախագահ»,- ասել Է Քրափոն: «Այդ օրինագծում մեխանիզմները մշակվել Էին ավելի շատ Թրամփի վարչակազմի եւ հանրապետականների վրա հարձակման, քան ռուսների եւ նրանց վրա հարձակման համար, ովքեր հարձակվում են մեր երկրի եւ մեր ընտրությունների վրա»,- նշել Է Քրափոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները