Շվեյցարիայում ընտրել են 2020 թվականի նախագահին

21:35   11 Դեկտեմբեր 2019    398

Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատները տրանսպորտի հարցերով դաշնային դեպարտամենտի ղեկավար Սիմոնետա Սոմարուգային պաշտոնապես ընտրել են երկրի նախագահի պաշտոնում 2020 թվականի համար:

2019-ի հունվարի 1-ից Սոմարուգան զբաղեցնում է դաշնային խորհրդականի և Շվեյցարիայի փոխնախագահի պաշտոնները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դաշնային խորհրդի կազմում քաղաքական գործիչն ընդգրկված է 2010 թվականից: Նա արդեն ընտրվել է երկրի նախագահի պաշտոնում 2015-ին:

Փոխնախագահի պաշտոնը հաջորդ տարի կզբաղեցնի տնտեսության, գիտության և կրթության հարցերով դաշնային դեպարտամենտի գործող ղեկավար Գի Պարմելանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները