Կրկնվող մարգարեական երազը տղամարդուն մի ամբողջ կարողություն է բերել

21:45   11 Դեկտեմբեր 2019    366

23-ամյա Ջեսի Ֆրավալան պնդում է, որ երեք անգամ տեսել է երազ, որում Wild Time ակնթարթային վիճակախաղում շահել է 500 հազար դոլար։

Տղամարդը կրկնվող երազները նշանակալի է համարել և սկսել է պարբերաբար գնել տոմսեր այս խաղի համար՝ այն հույսով, որ նրանք իրեն կարողության տեր կդարձնեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ես սկսեցի խաղալ Wild Time իմ առաջին երազից հետո։ Հուսով էի, որ իմ երազներն իրականություն կդառնան»,- խոստովանել է Ֆրավալան։ Արդյունքում, հաջողակ ամերիկացին իրոք 500 հազար դոլարի ջեքփոթ է սահմանել:
«Ես չէի հավատում դրան և նույնիսկ լաց եմ եղել»,- հիշում է նա:

Այժմ հաղթողը ծրագրում է գնել նոր մեքենա, իսկ դրամական պարգևի մնացած մասը ներդրում անել։ «Հաղթանակը իսկապես պատահեց ինչպես երազում»,- շեշտել է Ֆրավալան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները