Գրենլանդիան 7 անգամ ավելի արագ է հալվում, քան 20 տարի առաջ

21:55   11 Դեկտեմբեր 2019    591

1992 թվականից մինչև 2018 թվականը Գրենլանդիայում սառույցի հալման արագությունը 7 անգամ աճել է, հետևաբար, մինչև 21-րդ դարի վերջը կղզու հալած ջուրը կարող է հանգեցնել Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման 7 սանտիմետրով:

Այսպիսի եզրակացության է հանգել Բևեռագետների միջազգային խումբը, որի ուսումնասիրությունը հրապարակվել է չորեքշաբթի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գրենլանդիայի հալման արագությունը որոշելու համար 50 միջազգային կազմակերպությունների 89 գիտնականներ վերլուծել են անցած գրեթե 30 տարվա արբանյակային պատկերները և համեմատել կղզու ափամերձ հատվածում տեղի ունեցած փոփոխությունները:

Այսպիսով նրանք պարզել են, որ 1992 թվականից ի վեր Գրենլանդիան կորցրել է 3,8 տրիլիոն տոննա սառույց, ինչը համապատասխանում է ծովի մակարդակի 10,6 մմ բարձրացմանը:

Եթե 1990-ականների սկզբին ջրի մակարդակի բարձրացման մոտ 1 միլիմետրը համապատասխանում էր սառույցի հալմանը, ապա այժմ այդ ցուցանիշը 7 միլիմետր է, այսինքն՝ Գրենլանդիան այժմ յոթ անգամ ավելի արագ է հալվում: Սա նշանակում է, որ մինչև 2100 թվականը միայն կղզուց հալած ջրերի պատճառով Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 7 սանտիմետրով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները