ԱՄՆ-ում կինը 5 մլն դոլար շահելու մասին իմացել է Facebook-ից

22:03   11 Դեկտեմբեր 2019    358

Միացյալ Նահանգների Միչիգան նահանգի բնակչուհիներից մեկը տեղական վիճակախաղով 5 մլն դոլար իր շահումի մասին իմացել է Facebook-ի նորությունների ժապավենից:

Հաղթողը պատմել է, որ վիճակախաղի տոմսը ձեռք էր բերել դեռ նոյեմբերին, իսկ հետո մոռացել էր դրա մասին: «Գիշերը, արդեն խաղարկությունից հետո, ես աչքի էի անցկացնում Facebook-ի իմ նորությունների ժապավենը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդագրություն տեսա այն մասին, որ ինչ-որ մեկը Քենթի իմ շրջանում խոշոր ջեքփոթ է շահել։ Սկսեցի կարդալ այդ հոդվածը և հասկացա, որ նա տոմսը գնել է նույն այն խանութից, որտեղից նաև ես էի գնել իմը:

Ես հանեցի տոմսս՝ ստուգելու համարները և հասկացա, որ հաղթող եմ դարձել»,- ասել է նա: Ամերիկուհին նախընտրել է միանվագ ստանալ շուրջ 3,2 մլն դոլարի չափով վճարը` հրաժարվելով ամբողջ գումարի ոչ մեծ կանոնավոր վճարումներից:

Հաղթողը պատմել է, որ ինքը պլանավորում է իր շահումն օգտագործել պարտքերը մարելու համար, ճանապարհորդություն կատարել, իսկ մնացած միջոցները դնել բանկում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները