ԱՄՆ-ում հավի մսով սենդվիչ են վաճառքի հանել 120 հազար դոլարով

22:52   11 Դեկտեմբեր 2019    421

Միացյալ Նահանգների Popeyes արագ սննդի ռեստորանների ցանցը վաճառքի է հանել հավի մսով սենդվիչ՝ ավելի քան 120 հազար դոլար արժողությամբ:

Ինչպես լրագրողներին պատմել են ընկերության ներկայացուցիչները, սոսնձաժապավենով սպիտակ կտավին ամրացված սենդվիչը ներկայացված է Մայամիի (Ֆլորիդայի նահանգ) գեղարվեստական պատկերասրահում: Popeyes-ում պնդում են, որ խոսքը վերաբերում է «Սենդվիչ» կոչվող արդի արվեստի նմուշին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այն կարող է ձեռք բերել յուրաքանչյուր ցանկացող, պարզաբանել են ընկերությունում, իսկ վաճառքից ստացված միջոցները կհանձնվեն բարեգործական կազմակերպության, որը սննդամերք է տրամադրում չքավորներին:

Հեռուստաալիքն արձանագրում է, որ ընկերությունն, ըստ երևույթին, որոշել է սենդվիչը վաճառքի հանել այն բանից անմիջապես հետո, երբ անցյալ շաբաթ հասարակության ուշադրությունը գրավեց բանանով ինստալացիան՝ 120 հազար դոլար արժողությամբ: Այն մի քանի օր շարունակ մատչելի էր դիտելու և ձեռք բերելու համար Մայամի Բիչի գեղարվեստական պատկերասրահում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները