Իրանը մերժեց Մակրոնին. ֆրանսիացիները կմնան կալանքի տակ

09:14   12 Դեկտեմբեր 2019    261

Պաշտոնական Թեհրանը մերժեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ավելի վաղ Իրանում կալանավորված Հինգերորդ հանրապետության քաղաքացիներին ազատելու պահանջը:

Համապատասխան հայտարարություն է արել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Աբաս Մուսավին, հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախօրեին, Ելիսեյան պալատի սեփականատերը պահանջել էր անհապաղ ազատ արձակել Իրանում կալանավորված երկու ֆրանսիացի փորձագետներին՝ նրանց կալանավորումն անվանելով «անընդունելի»: «Ֆրանսիայի իշխանությունները չպետք է մոռանան, որ Իրանը ինքնիշխան երկիր է: Ո՛չ մեր կառավարությունը, ո՛չ էլ մեր դատական համակարգը չեն ընդունի նույնիսկ որևէ առաջարկ ինչ որ մեկի կողմից: Ներքին գործերին միջամտելը մեզ համար նույնպես անընդունելի է»,- ասել է Մուսավին:

Քաղաքական հետազոտությունների Sciences Po (Փարիզ) ինստիտուտի երկու աշխատակիցները՝ ֆրանսիացի Ռոլան Մարշալը և Ֆարիբա Ադելհահը, որը Ֆրանսիայի և Իրանի քաղաքացիություն ունի, Իրանի իշխանությունների կողմից ձերբակալվել են ազգային անվտանգության դեմ դավադրության մեղադրանքով: Ֆարիբա Ադելհահը ձերբակալվել է այս տարվա հուլիսին, իսկ Ռոլանդ Մարշալի կալանավորման մասին հայտնի է դարձել հոկտեմբերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները