Աշխարհում ամենահին սուրբծննդյան պուդինգը թանգարանում ցուցադրության կդնեն

09:38   12 Դեկտեմբեր 2019    234

120-ամյա սուրբծննդյան պուդինգը, որը նվիրել են նավաստիներին, ցուցադրության կդրվի Թագավորական ռազմածովային նավատորմի ազգային թանգարանում, որը գտնվում է Պորտսմուտի պատմական նավաշինարանում, հայտնում է PM-ը։

Ավանդական պահածոյացված պուդինգը, որը աշխարհում հնագույնն է համարվում, ուղարկվել է Աֆրիկայում Թագավորական ռազմածովային նավատորմի զինծառայողներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Թանգարանի ներկայացուցիչն ասել է, որ պուդինգը 2011թ․ գտնվել է տան պահարանի խորքում։ «Համարվում է, որ դա աշխարհում ամենա հին պուդինգն է։ Ենթադրվում է, որ դա Peek, Frean & Co-ի կողմից պատրաստված եւ 1899թ․ Սուրբ ծննդին Աֆրիկայի հարավում ցամաքային գործողություններին մասնակցող ռազմածովային նավատորմի ծառայողներին ուղարկված 1000 պուդինգներից մեկն է։ Պուդինգը պատվիրել էր բարերար Ագնես Ագի Ուեսթոնը, որը հայտնի էր նավաստիների հանդեպ իր բարությամբ»,- պատմել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուդինգ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները