Պուտինը խոստացել է ուսումնասիրել հարկերի հետ կապված Ժիրինովսկու առաջարկը

10:07   12 Դեկտեմբեր 2019    321

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կուսումնասիրի Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու` հարկերի նվազեցման հետ կապված առաջարկը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով РИА Новости-ին, քաղաքական գործիչը պետության ղեկավարի հետ զրույցի ընթացքում ասել է, որ «հարկերի կրճատումը երբեմն ձեռնտու է»: «Հիմա ավելացել է ԱԱՀ-ն, այլ երկրներում, ընդհակառակը, դրանք նվազել են»,- ասել է Ժիրինովսկին:

Նրա կարծիքով` այս հարկի բարձրացումը կարող է մեծացնել հավաքագրումն առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում, բայց հետո դա կարող է հանգեցնել դանդաղեցման, քանի որ «որոշ փոքր ձեռնարկություններ չեն կարող դիմակայել այս հարկին», չնայած աճը միայն երկու տոկոս է կազմում:

«Բայց այնտեղ, այլ երկրներում, ընդհանուր հարկային ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է, քան մեզ մոտ»,- ասել է Պուտինն ու հավելել, որ այդ մասին, ամեն դեպքում, կմտածի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Ժիրինովսկի  


Վերնագիրի այլ պիտակները