Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հիշատակի օրն է

09:00   12 Դեկտեմբեր 2019    468

Այսօր, Ադրբեջանի ազգային առաջնորդ, ականավոր պետական գործիչ և աշխարհահռչակ քաղաքական գործիչ Հեյդար Ալիևի հիշատակի օրն է:

Նախագահի մահից 16 տարի է անցել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշենք, որ Հեյդար Ալիև ծնվել է Նախիջևան, Ադրբեջանական ԽՍՀ-ում, 1923 թ. մայիսի 10-ին։

Նա 1939 թ. Նախիջևանի մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո, կրթությունը շարունակել է Ադրբեջանի Արդյունաբերական Ինստիտուտի (ներկայիս Ադրբեջանի Պետական Նավթային ակադեմիա) ճարտարապետական ֆակուլտետում: Պատերազմի սկսվելու հետևանքով նա չի կարողացել ուսումն ավարտել: 1941 թվականից Հեյդար Ալիևը աշխատել է Նախչըվանի ԻԽՍՀ-ի Ժողովրդական Կոմիսարների Խորհրդում՝ բաժնի վարիչի պաշտոնում և 1944 թ. գործուղվել է պետական անվտանգության մարմիններում աշխատելու: Այդ ժամանակաշրջանից անվտանգության մարմինների համակարգում աշխատող Հեյդար Ալիևը՝ 1964 թ. նշանակվել է Ադրբեջանական ԽՍՀ Նախարաների Խորհրդին առընթեր Պետական Անվտանգության կոմիտեի փոխնախագահի, իսկ 1967 թվականից՝ նախագահի պաշտոնում, ստացել է գեներալ-մայորի կոչում: Նույն տարում նա Լենինգրադում (ներկայիս Սանկտ-Պետերբուրգ) հատուկ բարձրագույն կրթություն է ստացել, իսկ 1957 թ. ավարտել է Ադրբեջանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:

Ադրբեջանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի 1969 թ. հուլիսի պլենումում Հեյդար Ալիևը ընտրվել է՝ Ադրբեջանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի առաջին քարտուղար և դարձել է հանրապետության ղեկավար: 1982 թ. դեկտեմբերին՝ Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի Քաղբյուրոյի անդամ ընտրվող Հեյդար Ալիևը նշանակվել է՝ Նախարարների Խորհրդի նախագահի առաջին տեղակալ և դարձել է ԽՍՀՄ-ի ղեկավարներից մեկը: Հեյդար Ալիևը քսան տարվա ընթացքում եղել է ԽՍՀՄ-ի Գերագույն Խորհրդի պատգամավոր, իսկ հինգ տարի՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի փոխնախագահ: Հեյդար Ալիևը 1987 թ. հոկտեմբերին՝ որպես բողոքի նշան Խորհրդային Միութայն Կոմունիստական Կուսակցության Կենտրոնակամ Կոմիտեի Քաղբյուրոյի և հատկապես Գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբոչովի վարած քաղաքական գծի, հրաժարվել է իր զբաղեցրած պաշտոնից:
1990 թ. Ադրբեջան վերադարձող Հեյդար Ալիևը նախ ապրել է Բաքվում, հետո Նախչըվանում: Նույն տարում նա ընտրվել է Ադրբեջանի Գերագույն Խորհրդի պատգամավոր: Նա 1991-1993 թթ. եղել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ, Ադրբեջաի Հանրապետության Գերագույն Խորհրդի փոխնախագահ: Հեյդար Ալիևը 1992 թ. «Ենի Ազերբայջան» կուսակցության՝ Նախիջևան քաղաքում անցկացված հիմնադիր համագումարում ընտրվել է կուսակցության նախագահ:

1993 թ. հունիսի 15-ին Հեյդար Ալիևը ընտրվեց Ադրբեջանի Գերագույն Խորհրդի նախագահ, իսկ հուլիսի 24-ին՝ Միլլի Մեջլիսի որոշմամբ սկսեց իրականացնել Ադրբեջանի Հանրապետության նախագահի պարտականությունները: 1993 թ. հոկտեմբերի 3-ին համաժողովրդական քվեարկության արդյունքում՝ Հեյդար Ալիևը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Նա 1998 թ. հոկտեմբերի 11-ին ժողովրդի բարձր ակտիվության պայմաններում անցկացված ընտրություններում հավաքելով ձայների 76,1 տոկոսը, կրկին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: 2003 թ. հոկտեմբերի 15-ին անցկացված նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրմանը համաձայնություն տված Հեյդար Ալիևը՝ առողջության մեջ առաջացած խնդիրների հետ կապված՝ հրաժարվել է մասնակցել ընտրություններին:

Նա չորս անգամ պարգևատրվել է Լենինի շքանշանով, Կարմիր Աստղի շքանշանով և բազմաթիվ մեդալներով, երկու անգամ արժանացել է Սոցիալիստական Աշխատանքի հերոսի կոչման, պարգևատրվել է մի շարք արտասահմանյան երկրների շաքանշաններով ու մեդալներով:

Հեյդար Ալիևը, որը բուժվում էր ԱՄՆ-ի Քլիվլենդ կլինիկայում, մահացել է 2003 թվականի դեկտեմբերի 12-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՀեյդարԱլիև  


Վերնագիրի այլ պիտակները