Կանադայում փոքր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

10:36   12 Դեկտեմբեր 2019    336

Կանադայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է CTV News հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել Կանադայի արևմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգում:

Piper Aerostar ինքնաթիռն ընկել է դժվարհասանելի տեղանքում, ինչից հետո դեպքի վայրում ուժեղ հրդեհ է բռնկվել: Օդանավում գտնվող բոլոր երեք մարդիկ զոհվել են:

Դժբախտ պատահարի հանգամանքները պարզվում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները