Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

10:41   12 Դեկտեմբեր 2019    469

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել են Թուրքիայի ղեկավարի աշխատակազմից:

Կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, տարածաշրջանային խնդիրները և երկկողմ համագործակցության հարցերը:

Հոկտեմբերի վերջին Պուտինը և Էրդողանը վեցժամյա բանակցություններ են վարել՝ պայմանավորվելով Ռուսաստանի ռազմական ոստիկանության և սիրիացի զինվորականների սահմանային գոտի մուտքի վերաբերյալ: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած «Խաղաղության աղբյուր» գործողությունը դադարեցվում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները