Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել

10:57   12 Դեկտեմբեր 2019    404

Երկու հրթիռ է արձակվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գտնվող միջազգային օդանավակայանի ուղղությամբ:

Այս մասին հայտնում է Hayatsk.info-ն` վկայակոչելով իրաքյան անվտանգության գործակալությունների հաղորդագրությունը:

«Երկու հրթիռ է ընկել օդանավակայանի մոտակայքում, զոհեր չկան»,- գրված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ` երկուշաբթի օրը, գնդակոծվել էր Բաղդադի միջազգային օդանավակայանի հարևանությամբ գտնվող ռազմաբազան, ինչի արդյունքում վիրավորվել էր իրաքցի 6 զինծառայող:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բաղդադ  


Վերնագիրի այլ պիտակները