Իսրայելի խորհրդարանն ինքնալուծարման և նոր ընտրություններ անցկացնելու որոշում է կայացրել

11:03   12 Դեկտեմբեր 2019    188

Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) որոշել է երկրում 2020 թվականի մարտի 2-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ինչը մեկ տարվա ընթացքում կդառնա երրորդը, հաղորդում է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ խորհրդարանը որոշել է ընտրություններ անցկացնել, քանի որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակից Բենի Գանցը չկարողացան կոալիցիոն նոր կառավարություն ստեղծել:

Քնեսեթում ընտրությունների օրը հաստատող օրենքի օգտին քվեարկել են բոլոր ներկա պատգամավորները՝ 94 հոգի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Իսրայելում տեղի են ունեցել պատմության մեջ առաջին կրկնակի խորհրդարանական ընտրությունները: Դրանց արդյունքներով Բենի Գանցի «Կապույտ և սպիտակ» կուսակցությունը ստացել է մանդատների առավելագույն քանակը՝ 33: Երկրորդ տեղը զբաղեցրել է Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը՝ 32 մանդատ։ Կուսակցություններից ոչ մեկը չի կարողացել մեծամասնություն ձևավորել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները