ԱՄՆ-ն պատրաստ է ճկունություն ցուցաբերել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ բանակցություններում. լրատվամիջոցներ

11:11   12 Դեկտեմբեր 2019    179

ԱՄՆ-ն պատրաստ է ճկունություն ցուցաբերել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ բանակցություններում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Twitter-ում հայտնել է Սպիտակ տանը հավատարմագրված «Ամերիկայի Ձայն»-ի լրագրող Սթիվ Հերմանը` վկայակոչելով այն տեղեկությունը, որը նրան հաստատել են ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչությունում:

Նշվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված կլինի ԿԺԴՀ-ին, ԱՄՆ ներկայացուցիչները ծրագրում են մեղմ քաղաքականություն ցուցաբերել ԿԺԴՀ-ի միջուկային և հրթիռային ծրագրերի վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները