«Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավային մեղադրանք է առաջադրվել

11:26   12 Դեկտեմբեր 2019    220

Վրաստանում ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավային մեղադրանք է առաջադրվել:

Ընդդիմադիր գործիչը մեղադրվում է քաղաքացուն ծեծի ենթարկելու մեջ: Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ և 120-րդ հոդվածների հատկանիշերով, ինչը ենթադրում է տնային կալանք 6 ամսով կամ 120-180 ժամ հասարակական աշխատանք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։

Ուգուլավան մինչ այդ հայտարարել էր, որ իր և կուսակցության մեկ այլ առաջնորդ Գոկա Գաբաշվիլիի վրա օդանավակայանում հարձակվել են: Հարձակվողները մարզիկներ են եղել:

«Ուղղակի հրաշք է: Ոստիկանությունը եկավ իմ տուն և մեղադրանք առաջադրեց 126-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ): Ինչ-որ Բադրի Գավաշելիշվիլի է, ասում է` իբր ես նրան ծեծել եմ: Ձյուդոյի աշխարհի չեմպիոն է: Պարզվում է` ես ձյուդոյիստի եմ ծեծել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուգուլավան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները