Պերուում երկու տոննա կոկաին տեղափոխող սուզանավ են հայտնաբերել

11:38   12 Դեկտեմբեր 2019    313

Պերուի ծովային պարեկային ծառայությունը երկրի հյուսիսային ափերից մեկում երկու տոննա կոկաին տեղափոխող սուզանավ է հայտնաբերել, որի վրա եղել է անձնակազմի 4 անդամ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է մեքսիկական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով հարավամերիկյան երկրի դատախազությանը:

Սուզանավը կոկաինը բեռնել է Էկվադորում և ուղևորվել դեպի Մեքսիկա:

Նշենք, որ աշխարհում կոկայի պլանտացիաների 90 տոկոսը գտնվում է այսպես կոչված «Անդյան թմրաեռանկյունում», որի մեջ մտնում են Կոլումբիան, Պերուն և Բոլիվիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պերու  


Վերնագիրի այլ պիտակները