Բրիտանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

12:01   12 Դեկտեմբեր 2019    296

Դեկտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս ընտրությունների արդյունքում բրիտանացիները կա՛մ կքվեարկեն գործող վարչապետ Բորիս Ջոնսոնի օգտին, որը խոստացել է Brexit-ն իրականացնել, կա՛մ իրենց ձայնը կտան Ջոնսոնի հիմնական հակառակորդ, լեյբորիստների ղեկավար Ջերեմի Քորբինին: Վերջինս խոստացել է Brexit-ի հարցով ևս մեկ հանրաքվե անցկացնել:

Վերջին 5 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայում արդեն երրորդ խորհրդարանական ընտրություններն են անցկացվում: Արտահերթ ընտրությունների պատճառն այն է, որ Համայնքների պալատի պատգամավորները դեմ էին քվեարկել Brexit-ի շուրջ վարչապետ Բորիս Ջոնսոնի և Եվրոպական միության միջև կնքված համաձայնագրին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները