Մենք հարգում ենք մեր հերոսներին․ Պուտինը կենաց է ասել

12:50   12 Դեկտեմբեր 2019    302

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կենաց է ասել հայրենիքի հերոսների օրվան նվիրված ընդունելության ժամանակ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Լայֆը։

«Մենք խոնարհվում ենք բոլորի առջև, ովքեր պաշտպանել են Ռուսաստանի ազատությունն ու անկախությունը: Հայրենիքի հանդեպ սերը սուրբ զգացողություն է մեր ժողովրդի համար: Հենց դա է ստիպում չնահանջել: Մենք հարգում են մեր հերոսներին, հիշում ենք նրանց, ովքեր կատարել են իրենց պարտականությունները, ներառյալ՝ իրենց կյանքի գնով: Անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ՝ Հայրենիքի հերոսներին նվիրված օրվա կապակցությամբ: Եվ առաջարկում եմ կենաց՝ մեր հերոսների, մեր հայրենիքի, Ռուսաստանի համար»,-ասել է պետության ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները