Վրաստանի խորհրդարանի մոտ 12 անձ է ձերբակալվել

12:56   12 Դեկտեմբեր 2019    428

Վրաստանի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի մոտ տեղի ունեցող ցույցի ժամանակ 12 անձ է ձերբակալվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն: Գերատեսչությունից հայտնում են, որ նշված անձինք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, նաև մանր խուլիգանության համար են ձերբակալվել:

«Ոստիկանությունը խորհրդարանի շենքի հարակից տարածքում տեղի ունեցող ցույցի ժամանակ վարչական իրավախախտման համար ձերբակալել է 12 անձի: Նշված անձինք ձերբակալված են Վարչական օրենսգրքի 173-րդ և 166-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները