Թաիլանդի 17-ամյա բնակիչը համակարգչային խաղը դադարեցնելու պահանջին ի պատասխան սպանել է հորը

13:20   12 Դեկտեմբեր 2019    243

Թաիլանդի 17-ամյա բնակիչն սպանել է հորը, որն իրենից պահանջել է դադարեցնել առցանց խաղը: Փանվարաթ անունով տղան մեջքի հետևից դանակով հարվածել է 51-ամյա հորը` Անուվաթ Չոյբենգդուին, որը ոստիկանության աշխատակից էր:

Այս մասին հայտնում է The Sun-ը: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն իրենց գործընկերոջը գտել են վիրավորված: Ենթադրվում է, որ հարձակումը տեղի է ունեցել այգում, որից հետո տղամարդը սողալով կարողացել է հասնել մինչև խոհանոց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ ժամեր անց մահացել է: Տղան մոտոցիկլով դիմել է փախուստի, սակայն նրան գտել են մոտակա սրճարաններից մեկում և ձերբակալել` սպանության մեղադրանքով: Երբ նրանք գտել են տղային, նա ընկերոջ հետ նստած կրկին համակարգչային խաղ խաղալիս է եղել:

Նրա ընտանիքի անդամները պատմել է, որ Փանվարաթը ողջ գիշեր համակարգչով խաղում է, իսկ ցերեկները` քնում: Տղային վռնդել են դպրոցից` դասերից բացակայելու համար: Տղայի հորաքույրը նշել է, որ իր եղբայրը պարզապես փորձում էր որդուն հետ պահել խաղամոլությունից: Նշվում է, որ դեռահաստ հրաժարվել է համագործակցել իրավապահների հետ և չի պատասխանում և ոչ մի հարցի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թաիլանդ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները