ՌԴ-ում երեխան մահացել է` մահճակալին ցատկոտելու և անհաջող վայր ընկնելու հետևանքով

13:42   12 Դեկտեմբեր 2019    217

Սևաստոպոլում 8-ամյա տղա երեխա մահացել է` մահճակալին ցատկոտելու և անհաջող վայր ընկնելու հետևանքով:

Այս մասին հայտնում է տեղի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ երեխան ընկնելիս հարվածել է գլուխը և գանգուղեղային ծանր վնասվածքով տեղափոխվել Սևաստոպոլի N 5 մանկական հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Կատարվում է հետաքննություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները