Հրապարակվել է Ուկրաինայի Ռադայում պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութը - VIDEO

13:59   12 Դեկտեմբեր 2019    207

Համացանցում է հայտնվել Ուկրաինայի Գերագույն ռադայում տեղի ունեցած ծեծկռտուքի տեանյութը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ծեծկռուքը տեղի է ունեցել «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Անդրեյ Բոգդանցովի և «Սվոբոդա» միավորման ազգայնականների միջև, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են խորհրդարանի միջանցքում հավաքված տղամարդիկ հարվածներ հասցնում «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամին: Միևնույն ժամանակ ականտեսներից ոմանք փորձում են բաժանել կռվող գործիչներին:

Նշվում է, որ կռիվը ծագել է ագրարային քաղաքականության հարցերով հանձնաժողովի նիստից հետո: Ազգայնականները փորձել են հանձնաժողովր քննարկումից հանել հողի շուկայի մասին օրինագիծը:

Միջադեպի հետևանքով «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորը հայտնվել է հիվանդանոցում՝ ուղեղի ցնցում ստանալու կասկածով: Ոստիկանությունը կատարվածի առնչությամբ քրեկան գործ է հարուցել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները