Թբիլիսիում 16 մարդ Է բերման ենթարկվել բողոքի ակցիայի ընթացքում

14:35   12 Դեկտեմբեր 2019    333

Թբիլիսիի կենտրոնում իրավապահները բերման են ենթարկել բողոքի ակցիայի 16 մասնակիցների՝ ոստիկանությանը չենթարկվելու եւ խուլիգանության համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Վրաստանի ՆԳ նախարարությունը:

«Ընդամենը բերման Է ենթարկվել 16 մարդ, բոլորն Էլ՝ վարչական իրավախախտման համար»,-լրագրողներին հայտարարել են գերատեսչության մամուլի ծառայությունում:

Ձերբակալվածների թվում Է «Նոր Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն: Ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները դեկտեմբերի 12-ի առավոտից որոշել են բողոքել գերագույն դատավորների ընտրության շուրջ քվեարկության գործընթացի դեմ, որը շուտով պետք Է սկսվի խորհրդարանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թբիլիսի  


Վերնագիրի այլ պիտակները