Վրաստանի խորհրդարանը տարհանվում Է. ընդդիմությունը կասկածելի հեղուկ Է լցրել նիստերի դահլիճում

14:42   12 Դեկտեմբեր 2019    267

Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն շտապ կարգով լքել են նիստերի դահլիճը, քանի որ ընդդիմադիրները կասկածելի հեղուկ են լցրել այնտեղ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն հայտարարել Է, որ ներկայում պարզվում են պատահարի մանրամասնությունները: Միջադեպի վայր են ժամանել ՆԳ նախարարության ներկայացուցիչները:

Ինչպես վկայում են պատգամավորները, նիստերի դահլիճում սուր հոտ Է տարածվում: Խորհրդարանի լիագումար նիստը, որի ընթացքում պետք Է քվեարկություան անցկացվեր Վրաստանի Գերագույն դատարանի դատավորների թեկնածությունների շուրջ, ընդհատված Է եւ հայտնի չԷ, թե երբ այն կվերսկսվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները