Թբիլիսիում պատգամավորներին բուժօգնություն Է պահանջվել խորհրդարանում լցված հեղուկի պատճառով

15:53   12 Դեկտեմբեր 2019    191

Վրաստանի խորհրդարանի պատգամավորներին բուժօգնություն Է պահանջվել այն բանից հետո, երբ ընդդիմադիր խորհրդարանական Իրմա Նադիրաշվիլին անհայտ ծագման հեղուկ Է լցրել նիստերի դահլիճում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է պատգամավոր Նինո Ցիլոսանին:

Ավելի վաղ խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ «Եվրոպական Վրաստան-շաժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Նադիրաշվիլին անհայտ ծագման հեղուկ Է լցրել նիստերի դահլիճում, ինչի պատճառով ընդհատվել Է օրենսդիր մարմնի աշխատանքը, պատգամավորները լքել են դահլիճը:

«Մեզանից շատերն իրենց վատ են զգում, մենք շտապօգնություն ենք կանչել: Փաստը, որ ինչ-որ թունավոր հեղուկ են լցրել, ակնառու Է»,-հայտարարել Է Ցիլոսանին լրագրողներին: Ընդդիմադիրները դեկտեմբերի 12-ի առավոտից ակցիա են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ, նրանք հանդես են գալիս Վրաստանի Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների հաստատման դեմ: Թեկնածուների հաստատման շուրջ քվեարկությունը պետք Է կայանա օրվա ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թբիլիսի  


Վերնագիրի այլ պիտակները