Վրաստանի նախագահը հայտնվել է սկանդալի կենտրոնում

16:57   12 Դեկտեմբեր 2019    413

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախօրեին՝ գիտության օրվան նվիրված միջոցառմանը, բանակի մասին հայտարարությունից հետո հայտնվել է սկանդալի էպիկենտրոնում:

Նախօրեին գիտնականների հետ հանդիպմանը Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը «չունի բանակ, չունի զենք և չի էլ ունենա: Չկա այնպիսի տնտեսական մեծ ներուժ բնագավառն արագ գրավելու համար:

«Փոխարենը Վրաստանն ունի տարածաշրջանը գրավելու ամենահզոր զենքը՝ գիտելիք, գիտություն ու մշակույթ»,- ասել էր Զուրաբիշվիլին:

Նախագահ Զուրաբիշվիլիի հայտարարությունը դիտարկվել է կոնտեքստից դուրս և նրա դեմ հանել վրացական հասարակությանը՝ իշխանությունն ու ընդդիմադիր դաշտը՝ նախագահին մեղադրելով հակապետական հռետորաբանության մեջ:

Նախագահի հայտարարությանն առաջինն անդրադարձել է ընդդիմությունը՝ պահանջելով ներողություն խնդրել ազգից ու հեռանալ:

Ընդդիմության ներկայացուցիչները նախագահի նստավայրի մոտ նրա հրաժարականի պահանջով բողոքի ակցիա են անցկացրել: Նախագահի հայտարարությանն արձագանքել են նաև պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին ու վարչապետ Գիորգի Գախարիան: Վերջինս չի անդրադարձել նախագահի խոսքերին, այլ խոսել է Վրաստանի բանակի հզորության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները