Նոր Զելանդիայում հրաբխի ժայթքման զոհերի թիվը հասել է 8-ի

18:46   12 Դեկտեմբեր 2019    398

Նոր Զելանդիայի Ուայթ-Այլենդ կղզում հրաբխի ժայթքման հետևանքով ևս 2 մարդ է զոհվել։

Նրանք վիրավորվել էին և տարհանվել։ Մահը վրա է հասել հիվանդանոցում։ Այսպիսով՝ հրաբխի զոհերի թիվը հասավ 8-ի։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հրաբուխն ակտիվացել էր դեկտեմբերի 9-ին։ Ժայթքման պահին հրաբխի շրջակայքում գտնվել է 47 մարդ։ Նրանցից 8-ի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նոր-Զելանդիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները