Թրամփը գործնական առաջարկով է հանդես եկել՝ Լավրովի հետ հանդիպման ժամանակ

19:20   12 Դեկտեմբեր 2019    361

ԱՄՆ նախագահի եւ ՌԴ ԱԳ նախարարի՝ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կուզենար մի քանի անգամ ավելացնել առեւտրաշրջանառությունը Ռուսաստանի եւ ԱՄՆ միջեւ։

Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը։ Ըստ հրապարակման, կողմերը ավելի մանրամասն չեն քննարկել այն հարցը, թե ինչպես ավելացնել ռուս-ամերիկյան առեւտրաշրջանառությունը սանկցիաների պայմաններում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սակայն ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը պատրաստվում են համատեղ գործարար խորհրդատվական մարմին ստեղծել, ինչի մասին ակնարկել է նաեւ ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ ասելով, որ երկու երկրների միջեւ տնտեսական գործակցության ոլորտում նշանակալի իրադարձությունների մասին պետք է հաղորդել։

Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարարն էլ հայտարարել է, որ բանակցությունները Թրամփի հետ անցել են փոխհասկացողության մթնոլորտում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները