Եգիպտոսում հայտնաբերել են Ոամզես Բ-ի հազվագյուտ արձանը

20:58   12 Դեկտեմբեր 2019    340

Եգիպտացի հնագետները Գիզայի Միթ Ռահինայի շրջանում՝ հինեգիպտական Փթահ աստծու տաճարից ոչ հեռու հայտնաբերել են Ռամզես Երկրորդ փարավոնի արձանի վերին մասը:

Այդ մասին ասված Է հնության հուշարձանների գործերի նախարարության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հայտնաբերվել Է Ռամզես Երկրորդի՝ վարդագույն գրանիտից հազվագյուտ արձանի վերին մասը»,- ասել Է Եգիպտոսի հնությունների գործերի բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրին:

Արձանի գտնված ֆրագմենտի բարձրությունը կազմում Է 105 սանտիմետր, լայնությունը՝ 55 սանտիմետր: Փարավոնի արձանը հաջողվել Է գտնել մասնավոր տարածքում, որի տերը գաղտնի պեղումներ Էր կատարում, բայց տուրիստական ոստիկանության կողմից ձերբակալվել Է դեկտեմբերի սկզբին: Այժմ գտածոն ուղարկվել Է մոտակա թանգարան բաց երկնքի տակ, որտեղ կվերականգնվի:

Համարվում Է, որ Ռամզես Երկրորդ փարավոնը, որը կառավարել Է մեր թվագրությունից առաջ 1279 – 1213 թվականներին, Եգիպտոսը մեծ տերություն Է դարձրել իր հաղթանակների, նվաճումների, նոր տարածքների յուրացման, շինարարության եւ ոռոգման բնագավառում հաջողությունների շնորհիվ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները