Forbes-ը 2019 թվականի ամենաազդեցիկ կին Է ճանաչել Անգելա Մերկելին

22:55   14 Դեկտեմբեր 2019    484

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես եւ մեկ տարի առաջ, գլխավորել Է, Forbes հանդեսի վարկածով, 2019 թվականի աշխարհի հարյուր ամենաազդեցիկ կանանց վարկանիշը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին գրել Է հրատարակությունը: Առաջին եռյակում տեղ են գտել նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

Հրատարակությունը հիշեցնում Է, որ Մերկելը, որն առաջին տեղն Է զբաղեցնում իններորդ տարին անընդմեջ, շարունակում Է պայքարել հակամիգրանտական տրամադրությունների դեմ Եվրոպայում: Իսկ Փելոսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգի գլխավոր ոգեշնչողն Է: 20-րդ տեղում հաստատվել Է ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, 40-րդում՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն ու խորհրդականը՝ Իվանկան, զբաղեցրել Է 42-րդ տեղը:

Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան հայտնվել Է վարկանիշի 53-րդ տեղում, ամերիկացի երգչուհի Ռիհանան՝ 61-րդն Է, իսկ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը՝ 81-րդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Forbes  


Վերնագիրի այլ պիտակները