Fox News-ի հաղորդավարուհին դիմել է դատարան՝ գործընկերոջ կողմից սեռական ոտնձգությունների համար

21:04   12 Դեկտեմբեր 2019    300

Fox News հեռուստաընկերության հաղորդավարուհի Բրիթ Մաքհենրին դատական հայց է ներկայացրել հեռուստաընկերության և նրա աշխատակցի դեմ՝ սեռական ոտնձգությունների համար:

Ներկայացված փաստաթղթերում նա նշել է, որ իր գործընկերը՝ Ջորջ Մերդոքը (Տայրուս կեղծանվամբ) սեռական բնույթի հաղորդագրություններ է ուղարկել իրեն․ հետևյալ բովանդակությամբ․ «Ես սիրում եմ քո սանրվածքները, դու հրաշալի տեսք ունես և դա ինձ գրգռում է: Միգուցե դա քեզ չի հետաքրքրում, բայց ինձ դուր է գալիս», «Այս լուսանկարն այնքան լավն է, որ ես կցանկանայի, որպեսզի այն հղիանար ինձանից․․․ահավոր սեքսուալ ես, սիրում եմ քո ոտքերը», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդավարուհու խոսքով, ինքը պատմել է ղեկավարությանը այս մասին, սակայն ի պատասխան ստացել է միայն սպառնալիքներ: Բրիթ Մաքհենրին և Թայրուսը միասին հաղորդում են վարում, որի ընտացքում հյուրերի հետ քննարկում են թարմ լուրեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Fox-News  


Վերնագիրի այլ պիտակները