«Ադմիրալ Կուզնեցով» հածանավի վրա հրդեհից տասը մարդ Է տուժել

17:37   12 Դեկտեմբեր 2019    361

Մուրմանսկում նորոգման մեջ գտնվող «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավի վրա բռնկած հրդեհից տասը մարդ Է տուժել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:

«Նրանցից յոթը հոսպիտալացված են, երեքին բժիշկները զննում են հիվանդանոցներում»,-ասել Է նա:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ շարունակվում Է մեկ կորածի որոնումը:

Հյուսիսային նավատորմի մամուլի ծառայությունում ճշտել են, որ երկու զինվորականներ շնչուղիների այրվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բացի այդ, այնտեղ նշել են, որ նավի վրա չկա զենք ու զինամթերք: Ըստ վերջին տվյալների, հրդեհի մակերեսը կազմել Է մինչեւ 600 քառակուսի մետր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մուրմանսկ  


Վերնագիրի այլ պիտակները