Պուտինի մասին կատակներն արգելվե՞լ են․ Պարզաբանում է Պեսկովը

17:54   12 Դեկտեմբեր 2019    443

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը բացասական պատասխան է տվել լրագրողների այն հարցին արդյո՞ք արգելված են նախագահ Վլադիմիր Պուտինի մասին հեռուստատեսության եթերում կատակները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պեսկովը չի համաձայնել նաև այն պնդման հետ, որ ռուսական հեռուստատեսությունում հայտնվել է ավելի շատ ցենզուրա։ Այդկերպ նա մեկնաբանել է կատակերգու Դմիտրի Բրեկոտկինի հարցազրույցի ժամանակ համապատասխան հայտարարությունը։

Նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է լրագրողներին, որ իշխանությունները չեն միջամտում հեռուստաալիքների խմբագրական քաղաքականությանը։ Այս մասին վերջինս հայտարարել է խոսելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ ТНТ հեռուստաալիքի եթերում հայտնի «Ժողովրդի ծառա» սերիալի արգելքի մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները