Թրամփի որդին կաշառքի դիմաց Մոնղոլիայում որսի ժամանակ երկու հազվադեպ կենդանու է կրակել

21:15   12 Դեկտեմբեր 2019    352

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, օգոստոսին Մոնղոլիայում որսի ժամանակ անհետացման վտանգի տակ գտնվող հազվադեպ արխար է սպանել:

Յոթօրյա մասնավոր այցի ժամանակ նախագահի որդուն ուղեկցել են ԱՄՆ-ի և Մոնղոլիայի անվտանգության ծառայությունները: Կրակելու թույլտվությունը սեպտեմբերի 2-ին է տրվել Թրամփ կրտսերին նրա` տարածաշրջանից հեռանալուց հետո, ինչը ոչ ստանդարտ ընթացակարգ է համարվում:

Անցած 35 տարիների ընթացքում արխարների քանակը կտրուկ նվազել է: ԱՄՆ կենդանիների անհետացող տեսակների մասին օրենքով այս կենդանիները դասակարգված են անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների թվին:

Արխարը համարվում է Մոնղոլիայի ազգային հարստությունը, սակայն, ինչպես նշում է հրատարակությունը, որսի թույլտվությունների տրամադրման համակարգը թափանցիկ չէ և հիմնվում է կաշառքների, քաղաքականության և կապերի վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները