Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը մասնակցել է խորհրդարանական ընտրություններին, սակայն խախտել է ընտրությունների ավանդական կարգը

21:22   12 Դեկտեմբեր 2019    370

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մասնակցել է երկրում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Բացի այդ, հեռուստաալիքը հայտնում է, որ բրիտանացի վարչապետը խախտել է ընտրությունների ավանդական կարգը՝ իր պարտքը կատարելով ոչ իր ընտրատեղամասում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրան լուսանկարել են Լոնդոնի կենտրոնական ընտրատեղմասում, մինչդեռ վերջինս պետք է ընտրության ներկայանար Աքսբրիջ և Ռուիսլիփ հարավային շրջանի ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո Ջոնսոնը ողջունել է լրագրողներին և հեռացել:

Բրիտանական աղբյուրի տվյալներով՝ 2017-ին Թերեզա Մեյն ընտրությունների է մասնակցել Մեյդենհեդի իր նստավայրում, 2015-ին Դևիդ Քեմերոնը՝ Ուիթնիի ընտրատեղամասում, 2005-ին Թոնի Բլեերը՝ Սեջֆիլդի ընտրատեղամասում:

Հաղորդվում է, որ ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն ընտրությունների ավարտից՝ 22:00-ից անմիջապես հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները