Ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ռազմանավի վրա հրդեհ է բռնկվել. տուժել է 11 մարդ

21:33   12 Դեկտեմբեր 2019    364

Հրդեհ է բռնկվել ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակիր հածանավի վրա, որը վերանորոգման է կանգնած Մուրմանսկում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով շրջանի արտակարգ ծառայություններին, միջադեպի հետևանքով 11 մարդ է տուժել, նրանց հոսպիտալացրել են: Եվս երեք մարդու ճակատագիր անհայտ է:

Նշվում է, որ հրդեհը ռազմանավի վրա սկսվել է այսօր առավոտյան իրականացվող եռակցման աշխատանքների ժամանակ: Նավի վրա գտնվող աշխատողներին տարհանել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները