Թրամփն անհեթեթություն է համարել Թունբերգին «Տարվա մարդ» ճանաչելը

22:05   12 Դեկտեմբեր 2019    363

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Time հանդեսի վարկածով 16-ամյա Գրետա Թունբերգին «Տարվա մարդ-2019» ճանաչելը:

«Պարզապես անհեթեթություն Է: Գրետան պետք է աշխատի զայրույթը կառավարելու իր խնդրի վրա, այնուհետև ընկերոջ հետ գնա կինո՝ դիտելու հին և բարի ֆիլմ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հանդարտվի՛ր, Գրետա՛, հանդարտվի՛ր»,- գրել է Թրամփն իր Twitter-ում՝ այդ կերպ մեկնաբանելով անվանակարգում Թունբերգի հաղթելու վերաբերյալ հաղորդագրությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները