ԱՄՆ-ը և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային գործարքի շուրջ

09:03   13 Դեկտեմբեր 2019    685

Միացյալ Նահանգները և Չինաստանը սկզբունքային համաձայնության են եկել առևտրային գործարքի շուրջ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Այժմ գործարքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համաձայնեցման փուլում է, հայտնում է գործակալությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Բանակցությունների շրջանակում առանցքային պայմանավորվածություններ են ձեռք բերվել Չինաստանի հետ գործարքի առաջին փուլի վերաբերյալ, այժմ դրանք Դոնալդ Թրամփի կողմից հաստատման փուլում են»,- հայտնում է Bloomberg-ը:

Այժմ Չինաստանից ներկրվող արտադրանքների վրա ԱՄՆ-ի կողմից նոր տուրքերի ներդրումը, որոնք նախատեսված էին դեկտեմբերի 15-ին, կարող է հետաձգվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները