Միացյալ Նահանգներն արգելված բալիստիկ հրթիռ է փորձարկել

09:16   13 Դեկտեմբեր 2019    307

ԱՄՆ զինված ուժերը ցամաքային տեղակայման բալիստիկ հրթիռ է փորձարկել:

Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Պենտագոնից: ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ հրթիռը փորձարկվել է ոչ միջուկային կոնֆիգուրացիայում, Կալիֆոռնիա նահանգում, այժմ ուսումնասիրվում են փորձարկման արդյունքները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է ճշտել, արդյոք խոսքը միջին և կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրով արգելված հրթիռի մասին է: Իր հերթին Business Insider պարբերականը հաղորդել է, որ հրթիռը ավելի քան 500 կիլոմետր է հաղթահարել:

Այսպիսով, այն դասվում է պայմանագրով արգելված հրթիռների շարքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները