Զելենսկին կատակել է Կիև գազ մատակարարելու վերաբերյալ Պուտինի հայտարարության շուրջ

10:03   13 Դեկտեմբեր 2019    281

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով «1+1» հեռուստաալիքի «Իշխանության իրավունք» հաղորդաշարում, արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին, թե՝ «Մեզ մոտ բնակարաններում գազ է, իսկ ձե՞զ մոտ»:

РБК-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 10-ի գիշերը, «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը մեկնաբանել էր Կիև գազի մատակարարումը.

«Մեզ մոտ բնակարաններում գազ է, իսկ ձե՞զ մոտ: Ձեզ մոտ էլ կլինի, կարող է 25%-ով ավելի էժան, քան այսօր ստանում է գազի վերջնական սպառողը»: Զելենսկին, պատասխանելով ռուս նախագահին, կատակել է. «Իսկ մեզ մոտ գազատարն է»: «Եվ դրանում է հավասարակշռությունը»,- ընդգծել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խոսելով գազատակարարման նոր համաձայնության մասին՝ Զելենսկին վստահություն է հայտնել, որ այն կստորագրվի: Իր կարծիքով՝ պայմանագիրը հիմնված է լինելու բացառապես տնտեսական շահերի վրա, այլ ոչ թե քաղաքական:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները