Եվրամիությունը երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները

09:56   13 Դեկտեմբեր 2019    495

Եվրամիության դեկտեմբերի 12-ի գագաթնաժողովում որոշում է կայացվել Ռուսաստանի դեմ եվրոպական տնտեսական պատժամիջոցների երկարաձգման մասին:

«Պատժամիջոցները երկարաձգվել են»,- գրում է РИА Новости-ն՝ հղում տալով դիվանագիտական աղբյուրի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ այս գագաթնաժողովին քննարկվող գլխավոր հարցերից մեկը վերաբերում էր կլիմային: Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարներն ավելի քան 6 ժամ փորձում են համաձայնության գալ մինչև 2050 թ.-ի կլիմայի հարցով համայնքային ռազմավարության շուրջ, սակայն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն գալիս:

Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Բրյուսելում ընթացող գագաթնաժողովին մասնակից պետություններից մեկի պատվիրակության անդամի: «Կլիմայի հարցով փոխհամաձայնություն դեռևս չի երևում: Անդամ երկրների միջև դեռևս լուրջ անհամաձայնություններ կան այդ հարցում»,- ասել է աղբյուրը լրատվամիջոցի թղթակցին:

Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ գլխավոր անհամաձայնություններից մեկը կապված է ատոմային էներգետիկայի հետ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այս հարցում տարբեր դիրքորոշումներ ունեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրամիություն   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները