Թրամփը Մակրոնին անվանել է «ցավ հետույքում»

09:25   13 Դեկտեմբեր 2019    290

Այն բանից հետո, երբ համացանցում մեծ տարածում է ստացել տեսագրությունը, որում մի քանի երկրների ղեկավարներ բամբասում են Թրամփից եւ ծիծաղում նրա վրա, վերջինս պարտքի տակ չի մնացել եւ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչների հետ փակ հանդիպման ժամանակ անվայելուչ կերպով է արտահայտվել իր գործընկերների մասին։

Այդ հանդիպման ժամանակ Թրամփը մի քանի անգամ վիրավորել է Կանադայի վարչապետին, իսկ Ֆրանսիայի նապագահին անվանել է «ցավ հետույքում» եւ «գաճաճ», հայտնել է հանդիպման մասնակիցներից մեկը։ Թրամփը Ֆրանսիայի առաջնորդին քննադատել է նաեւ այն բանի համար, որ վերջինս բավարար ջանքեր չի ներդրել Իրանի հարցով վերջերս կայացած բանակցություններում օգնելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում նկարահանված տեսանյությում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտը քննարկում են Թրամփին։ Թրյուդոն ուշադրություն է դարձրել նրան, որ Թրամփի հայտարարություններից նրա թիմի անդամների «կզակները կախվել են»։ Հաջորդ օրը Թրամփը Թրյուդոյին անվանել է «երկերեսանի»։

Դեսպանների հետ ճաշի ժամանակ Թրամփը նորից հիշել է տեսանյութի մասին եւ դիվանագետներին բողոքել է Թրյուդոյից ու Մակրոնից։ Դա տեւել է մի քանի րոպե։

Այլ աղբյուր The Daily Beast-ին հայտնել է, որ Թրամփի մեկնաբանություններից դեսպաններն ակնհայտորեն անհարմար են զգացել, մանավանդ այն դեսպանները, որոնց ղեկավարները պատկերված են տեսանյութում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները