Ջոնսոնի կուսակցությունը Brexit-ի իրագործման մանդատ ստացավ

10:33   13 Դեկտեմբեր 2019    341

Բրիտանացի պահպանողականները, որոնց առաջնորդում է վարչապետ Բորիս Ջոնսոնը, դեկտեմբերի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով հասել են բացարձակ մեծամասնության՝ ստանալով 327 աթոռ, ինչը թույլ է տալիս առանց խոչընդոտի կյանքի կոչել Brexit-ը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է РИА «Новости»-ն: Քվեների հաշվարկը դեռևս շարունակվում է: 650 աթոռից 195-ը բաժին է հասել լեյբորիստներին:

«Պահպանողական կառավարությունը ստացավ նոր հզոր մանդատ՝ Brexit –ն իրագործելու համար»,-հայտարարել է վարչապետը:

Նախնական տվյալներով՝ Շոտլանդիայի ազգային կուսակցությունը կզբաղեցնի 55 տեղ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին «մեծ հաղթանակի» կապակցությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջոնսոն   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները