Լիբիացի գեներալ Խալիֆա Հաֆթարը հայտարարել է Տրիպոլիի համար «վճռական մարտի» մասին

10:49   13 Դեկտեմբեր 2019    291

Լիբիական ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարը հայտարարել է Տրիպոլիի համար «վճռական մարտի» մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

«Այսօր մենք հայտարարում ենք վճռական մարտի և մայրաքաղաքի կենտրոն շարժվելու մասին, որպեսզի ազատենք այն»,- հայտարարել է Հաֆթարը:

Գեներալն իր հակառակորդներին խնդրել է մնալ իրենց տներում՝ այդպիսով նրանց լիովին անվտանգություն խոստանալով:

«Մենք կոչ ենք անում ստորաբաժանումներին, որոնք շարժվում են Տրիպոլիի ուղղությամբ, հետևել մարտական գործողություններ վարելու կանոններին»,-նշել է լիբիացի գեներալը:

Հաֆթարի հայտարարությունից հետո բանակը սկսել է ակտիվորեն հարձակումներ գործել Ֆաիզ Սարաջի գլխավորած Ազգային համաձայնության կառավարությանը հավատարիմ կազմավորումների վրա, հետ է մղել հակառակորդի դիրքերը երկրի գլխավոր քաղաքի ծայրամասերում և մտել է Տրիպոլի:

Հաֆթարի հայտարարությունից հետո արևմտյան երկրների դիվանագետները սկսել են լքել Լիբիայի մայրաքաղաքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հաֆթար  


Վերնագիրի այլ պիտակները