ԼՂ բանակցություններում հայկական կողմից ի հայտ է եկել «Լավրովի պլանը». Մամեդյարով

10:56   13 Դեկտեմբեր 2019    604

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց է տվել CBC հեռուստաընկերությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հարցազրույցի ընթացքում Մամեդյարովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին:

«Բանակցությունների միջոցով խաղաղության հասնելը շատ բարդ գործընթաց է: Հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ է ռազմավարական համբերություն: Մենք միշտ խոսում ենք խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին: Հայկական կողմի գործողությունների և հայտարարությունների 99% -ը հիմնված է հույզերի վրա:

Հայկական կողմից տարբեր փաստաթղթեր են ի հայտ եկել, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» է: «Լավրովի պլանը» քննարկումների արդյունք է, շուրջ երկու տարի առաջ՝ Մոսկվայում: Բայց այն, ամեն դեպքում, կանգ է առնում «մադրիդյան սկզբունքների» վրա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ 2019 թվականի մարտի 9-ի հայտարարությունում հենց սահմանված է միջնորդների տեսլականը՝ բանակցություններում առաջընթաց ապահովելու համար: Էությունը շատ պարզ է `փուլային: Առաջին փուլում զորքերի դուրսբերում, Ադրբեջանի բնակչության վերադարձ, անվտանգության ապահովում», - հայտնել է Էլմար Մամեդյարովը CBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները